Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է թիմի պաշտպան Տեո Էրնանդեսի մասին, տեղեկացնում է Football Italia-ն:
«Տեոն այն պաշտպաններից է, ով շատ հարձակվողներից ավելի ճկուն է: Նա ֆանտաստիկ կերպով է միանում գրոհներին:
Տեոն կարող է դառնալ աշխարհի լավագույն պաշտպաններից մեկը, եթե շարունակի քրտնաջան մարզվել»,- ասել է Պիոլին:
Հիշեցնենք, որ «Միլանն» այսօր կհանդիպի «Յուվենտուսին»: Հանդիպումը կմեկնարկի 23:45-ին: