16-ամյա դարպասապահ Իվան Զաբորովսկին, ով մտցվել էր արհեստական կոմայի մեջ, դուրս է եկել այդ վիճակից: Ֆուտբոլիստը շանթահարման էր ենթարկվել օրեր առաջ, տեղեկացնում է Подъем-ը:
Նշվում է, որ բժիշկները կանխատեսումներ դեռ չեն անում, թե երբ պատանի ֆուտբոլիստը լիովին կվերականգնվի:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել շաբաթ օրը: Էլեկտրական հարվածը ֆուտբոլիստը ստացել էր այն պահին, երբ փորձել էր հարվածել գնդակին:
Նա ողջ է մնացել մարզիչ Անտոն Բասովի շնորհիվ, ով առաջին օգնություն է ցուցաբերել Զաբորովսկուն: