«Արագած» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ ստացել է որակազրկման հիմքեր պարունակող նյութերը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Այդուհանդերձ, ըստ ակումբի հրապարակման, 100% փաստեր, ինչպես նաև նյութեր Ինտերպոլից, ЦРУ-ից, FBI-ից, Greenpeace-ից և այլ մարմիններից իրենք այդպես էլ չեն ստացել.
«Ցավոք, մենք չենք կարող մեր թիմի ֆուտբոլիստներին հասկացնել, թե ինչու են որակազրկվել: Ոչ թե այն պատճառով, որ տեղեկություններ հրապարակելու իրավունք չունենք, այլ որովհետև մենք ինքներս էլ չենք հասկանում, թե ինչու են նրանք որակազրկվել…:
Եթե լինենք հակիրճ, դրանք պարզապես տեղեկություններ էին գործակիցների անկումների մասին: Իսկ, եթե խոսենք մանրամասն, դրանք գործակիցների անկման րոպեական արձանագրում է…»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
«Արագածը» դիմել է նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին.
«Հարգելի պարոն Մելիքբեկյան, գործակիցներն իջել են միայն «Արագածի», «Լոկոմոտիվի», «Տորպեդոյի» և «Մասիսի» մասնակցությամբ հանդիպումների ընթացքո՞ւմ, թե՞ որոշ նամակներ փոստատար աղավնին կորցրել է.. »: