Հեծանվասպորտի միջազգային ֆեդերացիան անակնկալ որոշում է կայացրել: Եվրոպայի 2020թ․ խճուղային հեծանվավազքի առաջնությունը կանցկացվի օգոստոսի 24 -ից 28-ը՝ Ֆրանսիայի Պլուե քաղաքում: Վերջնական երթուղին դեռ որոշված չէ:
Նախկինում առաջնությունը տեղափոխվել էր 2021թ․ սեպտեմբերի 9-ից 13-ը՝ Իտալիա, բայց մարզաձևի ֆեդերացիան քննարկման արդյունքում որոշել է բաց չթողնել մրցաշրջանի կարևոր իրադարձություններից մեկը։ Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը լուրեր սպորտի Առաջին ալիքի հետ զրույցում նշել է, որ նրանք ստացել են գրությունը՝ կապված առաջնության անցկացման նոր ժամկետների հետ, բայց կան քննարկման ենթակա շատ հարցեր՝ սկսած Կովիդ-19-ով պայմանավորված մեր մարզիկների շենգեն գոտի մուտք գործելուց:
Բացի այդ, ոչ մի երաշխիք չկա, որ չի սկսվի վիրուսի երկրորդ ալիքը: