«Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը, Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Էվերտոնին» հաղթելուց հետո մեկնաբանել է թիմակից Սոն Հին Մինի հետ վեճը, որը տեղի է ունեցել առաջին խաղակեսի վերջում:
«Այն, ինչ տեղի է ունեցել իմ և Սոնի միջև, մի բան է, որը երբեմն ֆուտբոլի մաս է կազմում: Բայց մենք ընդհանրապես որևէ խնդիր չունենք:
Հանդիպման ավարտին կարող էիք նկատել, որ մենք ավելի քան ուրախ ենք թիմի մասնիկը լինելուն։
Ընդմիջումից մի քանի վայրկյան առաջ մրցակցին գոլ խփելու հնարավորություն տալ՝ անբավարար պրեսսինգի պատճառով … Այո, դա ինձ զայրացրեց, բայց սա ֆուտբոլի մի մասն է: Մենք շարժվում ենք առաջ»,- մեջբերում Լյորիսին Goal-ը: