Իտալիայի Ա սերիայի 31-րդ տուրի շրջանակում վտանգավոր գոտին լքելու համար պայքարող «Լեչչեն» սեփական հարկի տակ 2-1 հաշվով պարտության մատնեց չեմպիոնության համար պայքարող «Լացիոյին», և այս պարտությունից հետո հռոմեական թիմը գրեթե 0-ի հավասարեցրեց չեմպիոնական հավակնությունները:
5-րդ րոպեին Կայսեդոն առաջ մղեց «Լացիոյին»: 30-րդ րոպեին Բաբակարը խփեց պատասխան գնդակը՝ 1-1: Առաջին խաղակեսին ավելացված 5-րդ րոպեին Մանկոսուն կարող էր առաջ մղել տանտերերին, սակայն վրիպեց 11 մետրից: Սակայն, երկրորդ խաղակեսի 2-րդ րոպեին Լուկիոնին խփեց «Լեչչեի» երկրորդ գնդակը՝ 2-1: 93-րդ րոպեին «Լացիոյից» հեռացվեց Պատրիկը, իսկ թիմը պարտվեց:
«Լեչչեն» այժմ ունի 28 միավոր ու 17-րդն է, իսկ «Լացիոն» 68 միավորով երկրորդն է: