«Չելսիի» նախկին ավագ Ջոն Թերին հնարավոր է գլխավորի անգլիական «Բրիսթոլ Սիթի» ակումբը, հայտնում է Football Insider-ը:
Ներկայումս 39-ամյա անգլիացին աշխատում է «Ասթոն Վիլայում»՝ որպես գլխավոր մարզիչ Դին Սմիթի օգնական: Օրերս «Բրիսթոլ Սիթիի» ղեկավարությունը թիմի 4 անընդմեջ պարտությունից հետո հեռացրել է գլխավոր մարզիչ Լի Ջոնսոնին:
Ըստ աղբյուրի՝ նրանք ցանկություն են հայտնել թիմ հրավիրել Թերիին կամ «Ուիգանի» գլխավոր մարզիչ Պոլ Կուկին: 41-րդ տուրից հետո «Բրիսթոլ Սիթին» Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակում 12-րդ տեղում է: