Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մատեո Գենդուզին խնդիրներ ունի թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ, տեղեկացնում է Athletic-ը:
Գլխավոր մարզչին դուր չի եկել Գենդուզիի պահվածքը «Բրայթոնի» դեմ խաղում: 20-ամյա ֆուտբոլիստը վիճաբանել է մրցակցի ֆուտբոլիստ Նիլ Մոլեի հետ, ինչից հետո հեռացել էր դաշտից:
Արտետան գնահատում է Գենդուզիի տաղանդը, բայց դժգոհ է նրա բռնկուն բնավորությունից:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Գենդուզին մասնակցել է 24 հանդիպման: