Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Մերիխ Դեմիրալը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն, տեղեկացնում է Sky Italia-ն:
Նշվում է ՝ լոնդոնյան ակումբը համաձայնեցրել է Դեմիրալի տրանսֆերը, որի համար կվճարի 25 միլիոն եվրո:
Հավելենք, որ Դեմիրալը նախորդ տարի է «Սասուոլոյից» տեղափոխվել «Յուվենտուս»: Նա ծնկի խաչաձև կապանների վնասվածք ունի և այս մրցաշրջանում այլևս չի խաղա:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Դեմիրալն անցկացրել է 5 հանդիպում և դարձել ՝ 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:
Թուրինյան ակումբի հետ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։