Վանաձորի «Լոռիի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն արագ գոլի հեղինակ է դարձել ԲԽ-ի առաջնության նախավերջին տուրի՝ «Ալաշկերտի» հետ Երևանում ընթացող խաղում:
20-ամյա նիգերիացի ֆուտբոլիստը երևանյան թիմի դարպասը գրավել է արդեն 4-րդ րոպեին:
Նշենք՝ ընդամենը 6 րոպե անց «Ալաշկերտի» ֆուտբոլիստները կարողացել են հավասարեցնել հաշիվը. Տիագո Գալվաոն տուգանայինից կատարած հարվածով գնդակն ուղարկել է «Լոռիի» դարպասն ու վերականգնել հաշվի հավասարկշռությունը:
Հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել ATV-ի ուղիղ եթերում, կամ ՀՖՖ-ի՝ յութուբի պաշտոնական ալիքում: