«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն քննադատել է VAR համակարգի աշխատանքը։
«Դիտել եմ «Ռեալի» ու «Աթլետիկի» միջև խաղը գրեթե մինչև երկրորդ կես։ Վատ եմ զգում, որովհետև մենք աշխարհի լավագույն լիգան ունենք, իսկ VAR-ը կորոնավիրուսից հետո անարդար է։ Այն փոխել է որոշ արդյունքներ ու միշտ նույն թիմին է օգնում»,- Բարտոմեուի խոսքերն է փոխանցում Goal-ը։
«Ռեալը» Պրիմերայի 34-րդ տուրում հաղթեց «Աթլետիկին»։ Միակ գոլը խփվեց երկրորդ կեսի միջնամասում՝ 73-րդ րոպեին։ Այն հեղինակեց թիմի ավագ Սերխիո Ռամոսը՝ իրացնելով 11-մետրանոցը։ 76-րդ րոպեին Ռաուլ Գարսիան ընկավ հյուրերի տուգանային հրապարակում, բայց մրցավարը չարձագանքեց։
«Ռեալը» 77 միավորով գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։