Mercedes-Benz-ը հեռացրել է Grand Slam-ի կրկնակի չեմպիոն Նա Լիի մասնակցությամբ գովազդային հոլովակը չինական սոցիալական ցանցերից մեկից՝ Weibo-ից: Այդ մասին հայտնում է Globaltimes-ը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Նա Լին աջակցում է Չինաստանում արգելված կրոնական շարժումներից մեկին: Նման եզրակացություններ արվել են այն բանից հետո, երբ նոյեմբերին նա տեղադրել էր մի նկար, որը ենթադրաբար ստեղծվել էր շարժման անդամմներից մեկի կողմից: Նկարը հետագայում ջնջվել էր սոցցանցերից:
Դրա պատճառով նախկին թենիսիստուհու մասնակցությամբ գովազդային հոլովակի մեկնաբանություններում հնչել էին բազմաթիվ բողոքներ: