«Ալավեսը» ակումբի պաշտոնական կայքում հայտարարել է թիմի գլխավոր մարզչի ու մարզչական շտաբի փոփոխության մասին։
Ասիեր Գարիտանոն, որը նախորդ տարվանից էր գլխավորում թիմը, չգոհացնող արդյունքների պատճառով հեռացվել է պաշտոնից։ Նրա հետ միասին ակումբը լքել են նաև նրա օգնականները։
«Ալավեսի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Խուան Ռամոս Մունյիսը, որն անցած տարվանից առանց աշխատանքի էր։ Ավելի վաղ նա գլխավորել է «Մալագան», «Լևանտեն» ու այլ ակումբներ, իսկ 2010-14 թվականներից որպես օգնական աշխատել է «Դնեպրում»։
«Ալավեսը» ներկայումս Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է։ 34 խաղում թիմը 35 միավոր է վաստակել ու դուրս մնալու գոտուց 6 միավորով է հեռու։ Մրցաշարի վերսկսումից հետո թիմը 7 խաղ է անցկացրել՝ հաղթելով միայն մեկ անգամ։