«Յուվենտուսի» նախկին հարձակվող Մարիո Մանջուկիչը, որը նախօրեին հեռացել է քաթարական «Ալ-Դուհայնից», կարիերան կարող է շարունակել Թուրքիայում։
34-ամյա խորվաթ ֆուտբոլիստով հետաքրքրվում է ոչ միայն «Բենևենտոն», այլև՝ «Ֆեներբահչեն» ու «Գալաթասարայը»։ Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մանջուկիչին հավակնում են նաև «Լոկոմոտիվն» ու «Միլանը»։