Կիրակի Ավստրիայի Սփիլբերգ քաղաքում մեկնարկեց Ֆորմուլա-1-ի 2020 թվականի մրցաշրջանը։ «Մերսեդեսի» ավտոարշավորդ Վալտերի Բոտտասը Pole Position-ից սկսեց արշավն ու կարողացավ 71 շրջան պահպանել իր դիրքն ու հաղթել Ավստրիայի Գրան-Պրիում։
Երկրորդը վերջնագիծը հատեց «Ֆերարիի» արշավորդ Շարլ Լեկլերը։ Իր կյանքի առաջին պոդիումին հասավ «Մակլարենի» ավտոարշավորդ Լանդո Նորիսը։ Նորիսը 3-րդն է, գործող չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը ավարտեց Գրան-Պրին 4-րդ տեղում։
Եվրոպական մարզական հրատարակությունները գնահատել են (10-բալանոց սանդղակով) Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդների ելույթները Ավստրիայի Գրան պրիի համար: Ամենաբարձր գնահատականը ստացել է Լանդո Նորիսը։
Ավտոարշավորդ | Sky Sports | Autosport | Auto Motor | F1i | GP Today | Crash |
Լյուիս Հեմիլթոն | 7,5 | 7 | 7 | 7 | 8 | 6 |
Վալտերի Բոտաս | 9,5 | 9 | 10 | 9,5 | 9 | 9 |
Սեբաստիան Ֆետել | 6 | 4 | 5 | 6 | 6 | 5 |
Շարլ Լեկլեր | 9 | 10 | 10 | 8,5 | 9,5 | 9 |
Մաքս Վերստապեն | — | 9 | 8 | 8,5 | — | 7 |
Ալեքս Ալբոն | 8 | 8 | 8 | 8 | 8 | 8 |
Կարլոս Սայնս | 7,5 | 8 | 7 | 8 | 8 | 7 |
Լանդո Նորիս | 9,5 | 10 | 10 | 9,5 | 10 | 10 |
Սերխիո Պերես | 7 | 6 | 8 | 8 | 8 | 7 |
Լանս Ստրոլ | 6,5 | 6 | 7 | 7 | — | 6 |
Դանիել Ռիկարդո | 7 | 7 | 7 | 7 | — | 7 |
Էստեբան Օկոն | 6,5 | 6 | 6 | 7 | 7,5 | 6 |
Դանիել Կվյատ | 6,5 | 7 | 6 | 6,5 | 6,5 | 7 |
Պիեր Գասլի | 7,5 | 10 | 7 | 7 | 8 | 8 |
Կիմի Ռայկոնեն | 6 | 6 | 5 | 5,5 | 7 | 5 |
Անտոնիո Ջովինացի | 7 | 7 | 6 | 7 | 7,5 | 6 |
Ռոմեն Գրոժան | 6 | 6 | 5 | 5,5 | 5,5 | 5 |
Կևին Մագնուսեն | 6 | 7 | 6 | 6 | — | 6 |
Ջորջ Ռասսել | 7,5 | 9 | 7 | 7 | 9 | 8 |
Նիկոլա Լատիֆի | 6 | 6 | 4 | 6 | 6,5 | 6 |