«Թուլուզի» հարձակվող Յայա Սանոգոն հաստատել է, որ «Սպարտակը» և Մոսկվայի «Դինամոն» հետաքրքրված են նրա ծառայություններով:
«Սպարտակ» տեղափոխվելը կարող է ինձ համար կարիերան շարունակելու տարբերակ լինել: Բանակցությունները շարունակվում են: Կան այլ ակումբներ ևս: «Դինամոն» նույնպես հետաքրքրված է:
Ես կարող էի մնալ Ֆրանսիայում: Բայց ես պատրաստ եմ նաև այլ առաջարկների», — մեջբերում է ֆուտբոլիստին Francefootball-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարի Մանջուկիչը ևս կարող է կարիերան շարունակել Մոսկվայում․ նրա ծառայություններով հետաքրքրված է «Լոկոմոտիվը»։