Երեկ սկսվեց Ֆորմուլա-1-ի 2020 թվականի մրցաշրջանը։ Ավստրիայի Գրան-Պրին լի էր անակնկալներով։
Ամենամեծ անակնկալը թերևս «Մակլարենի» արշավորդ Լանդո Նորիսի հաջողությունն էր։ 20-ամյա արշավորդը կարիերայի ընթացքում առաջին անգամ հարթակի վրա կանգնելու հնարավորություն ստացավ։ Նա 3-րդն էր։
Վերջին շրջանում Նորիսը ամենաարագ արդյունքը ցույց տվեց ու շրջանցեց Լյուիս Հեմիլթոնին, ում 5 վայրկյան տուգանք էր տրվել Ալեքս Ալբոնի հետ դրվագի համար։ «Մակլարենի» և Լանդո Նորիսի ուրախությունն ուղղակի անսահման էր։