ՊՍԺ-ում հանդես եկող հայտնի բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը Ինստագրամի իր էջի Սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են մի խումբ երիտասարդներ պարում և զվարճանում հայ երգչի երգի ներքո։
Տեսանյութն արվել է հավաքույթի ընթացքում, որի ժամանակ հնչել է նաև հայ երգիչ Արսեն Պետրոսովի «Кайфуем» երգը։ Դատելով տեսանյութից՝ ներկաները զվարճացել և լավ ժամանակ են անցկացրել։
Ինստագրամի հայ օգտատերերի շրջանում տեսանյութը մեծ տարածում է գտել, ովքեր հաստատ անտարբեր չեն մնացել և իրենց կարծիքն ու մեկնաբանություններ են ուղարկել Նեյմարին։