Իտալիայի Ա սերիայի 30-րդ տուրում «Նապոլին» ընդունել էր «Ռոմային»:
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, սակայն խաղն անցավ դիտարժան պայքարում: Երկրորդ խաղակեսի 10-րդ րոպեին Կալյեխոնը առաջ մղեց տանտերերին, սակայն 5 րոպե անց Մխիթարյանը հեռահար հարվածով հավասարեցրեց հաշիվը՝ 1-1: 82-րդ րոպեին Ինսինյեն խաղում ևս մեկ անգամ առաջ մղեց «Նապոլիին»: Ինչպես հետագայում պարզվեց, դա խաղի վերջին գնդակն էր. «Նապոլին» հաղթեց 2-1 հաշվով:
Այսպիսով, «Ռոման» երրորդ անընդմեջ պարտությունն է կրում և այս պահին 48 միավորով 5-րդն է, իսկ «Նապոլին» նույնքան միավորով 6-րդ տեղում է: