Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրի «Նոա»«Շիրակ» (4:0) խաղից հետո լրագրողների հարցերին է պատասխանել երևանյան թիմի գլխավոր մարզիչ Վադիմ Բորեցը։
«Դժվար և նյարդային խաղ էր երկու թիմերի համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմի ֆուտբոլիստներին: Նրանք թիմային ոգի դրսևորեցին: Շատ կարևոր է, որ այսօր գոլ բաց չթողեցինք: Մենք չենք թուլանում՝ առջևում 2 կարևորագույն խաղ ունենք «Արարատ-Արմենիայի» հետ, որոնցով կորոշվի Հայաստանի գավաթակիրն ու չեմպիոնը»:
Անդրադառնալով «Նոայի» խփած առաջին գոլին նշեց Վադիմ Բորեցը ասաց.
«Այստեղ չեն տեսնում արդար խաղի որևէ խախտում: Մենք արագ խաղարկեցինք, քանի որ մրցավարը չէր սուլել: Այստեղ չպետք է լինի որևէ դժգոհություն մեր հանդեպ»:
Առավել մանրամասն տեսանյութում.