«Մոնակոյի» պաշտպան Կամիլ Գլիկը մոտ է իտալական «Բենևենտո» ակումբ տեղափոխվելուն:
Լրագրող Նիկոլա Սիրան հայտնում է, որ Ա Սերիայի նորեկը 3 միլիոն եվրո կվճարի լեհ ֆուտբոլիստի համար: Ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի մինչև 2023 թվականը: Առաջիկա օրերին գործարքը պաշտոնապես կհաստատվի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իտալական ակումբը հետաքրքրված է նաև Մարիո Մանջուկիչի ծառայություններով։