Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Ինտերը» պատրաստվում է հրաժեշտ տալ թիմի մի շարք ֆուտբոլիստների։
Gazzetta dello Sport-ը տեղեկացնում է, որ «ներաձուրիները» կարող են բաժանվել 6 ֆուտբոլիստից։
Իտալական ակումբից մեծ հավանականությամբ կհեռանան Դիեգո Գոդինը, Վիկտոր Մոզեսը, Կրիստիանո Բիրագին, Կվադրո Ասամոան, Մաթիաս Վեսինոն և Ալեքսիս Սանչեսը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ինտերը» հայտարարեց Աշրաֆ Հակիմիին ձեռք բերելու մասին։