«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Աթլետիկի» դեմ խաղից հետո (1-0) կայացած մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է Խամես Ռոդրիգեսի բացակայության մասին։
Կոլումբիացի ֆուտբոլիստը դուրս էր մնացել հայտացուցակից, հետևաբար թիմի հետ չէր մեկնել Բիլբաո։
«Խամեսը ցանկացել է մնալ անձնական պատճառներով։ Այս մասին ավելին ես չեմ պատրաստվում ասել»,-Զիդանի խոսքն է մեջբերում Marca-ն։
Զիդանի ու Խամեսի հարաբերությունները լավագույն փուլում չեն։ Օրեր առաջ կոլումբիացին հայտարարել էր, որ «Ռեալում» է հանգամանքների բերումով, ոչ թե իր ցանկությամբ։