Շվեդիայի առաջնության 6-րդ տուրում «Գյոտեբորգը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը, 3-1 հաշվով պարտվեց առաջնության առաջատար «Նորչյոպինգին»։
Անդրե Չալըշըրը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և 74-րդ րոպեին դեղին քարտ ստացավ։
Այս խաղից հետո «Գյոտեբորգը» իր հաշվին ունի 8 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Նորչյոպինգը» 16 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 5 միավորի առավելություն ունենալով մոտակա հետապնդողից։