«Բարսելոնան» ցանկանում է վաճառել Իվան Ռակիտիչին մինչև 2021 թվականի ամառը։ Այս մասին հաղորդում է SPORT-ը։
Բանն այն է, որ խորվաթ ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։ «Բարսելոնայում» չեն ցանկանում բաց թողնել Ռակիտիչին ազատ գործակալի կարգավիճակով։
Հավանական է, որ Ռակիտիչը կհեռանա «կապտանռնագույնների» շարքերից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
Շշուկներ կային, որ Ռակիտիչը կարող է վերադառնալ «Սևիլիա»։ Ընթացիկ մրցաշրջանում նա Լա լիգայի ընդամենը 14 խաղերում է եղել թիմի մեկնարկային կազմում։