Մյունխենի «Բավարիայի» նախկին բժիշկ Հանս-Վիլհելմ Մյուլեր-Վոլֆարտը պատմել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ տարաձայնությունների մասին։
«Չէի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ շատ հաջողակ երիտասարդ մարզիչը խառնվում էր բժշկական անձնակազմի գործերին։ Գվարդիոլան կարծում էր, որ ամեն ինչից ինձնից լավ է գլուխ հանում։
Մեր հարաբերություննե՞րը։ Մենք հանդիպել ու խոսել ենք։ Դրանով ամեն ինչ վերջացել է։ Գնահատում ենք միմյանց։ Նա գնահատում է իմ աշխատանքն ու երբեք այն կասկածի տակ չի դրել»,- բժշկի խոսքերն է փոխանցում BR24-ը։
Հանս-Վիլհելմը «Բավարիայում» աշխատել է 40 տարի։ 2015-ին մասնագետը Գվարդիոլայի հետ կոնֆլիկտի պատճառով հեռացել է ակումբից, բայց իսպանացու՝ ակումբը լքելուց հետո վերադարձել է իր պաշտոնին։