«Նյուքասլի» կիսապաշտպան Ալան Սեն-Մաքսիմենի ծառայություններով հետաքրրքվում են Լոնդոնի «Արսենալը»,ՊՍԺ-ն ու «Նապոլին»։ «Զինագործներն» արդեն կապ են հաստատել 23-ամյա ֆրանսիացու հետ՝ կապված հնարավոր տրանսֆերի հետ։ Այս մասին հաղորդում է Le10sport.com-ը։
«Նյուքասլը» առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է վաճառել Սեն-Մաքսիմենին։ Անգլիական ակումբն ուզում է խաղացողի վաճառքից ամենաքիչը 30 մլն ֆունտ (33 մլն եվրո) վաստակել։
Ալանը «Նյուքասլ» էր տեղափոխվել «Նիսից» 2019 թվականին 18 մլն եվրոյով։ Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտ։
Ընթացիկ մրցաշրջանում Սեն-Մաքսիմենը ԱՊԼ 22 խաղում խփել է 3 գոլ ու դարձել 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նա 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել Անգլիայի Գավաթի 4 խխաղում։