Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրի կարգավիճակում հաղթեց «Արարատին»: Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում Վարդան Մինասյանի թիմն ունենալով խաղային առավելություն՝ հաղթական գոլը խփեց միայն 88-րդ րոպեին: Հաղթական գոլի հեղինակ դարձավ Օտուբանջոն:
Այսպիսով, վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Արարատ-Արմենիան» 49 միավորով: «Նոան» 48 միավորով 2-րդն է: Վերջին տուրում երկու թիմերը մրցելու են միմյանց հետ: Հայաստանի չեմպիոնի կոչումը 2-րդ անգամ անընդմեջ նվաճելու համար «Արարատ-Արմենիային» անհրաժեշտ կլինի ընդամենը չպարտվել «Նոային»: