Թուրինի «Յուվենթուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին իսպանական Marca-ին հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է մի շարք թեմաների։
«Աշխատել Լա լիգայու՞մ։ Ո՞վ է այդ մարդը, որ ձեր հարցին կպատասխանի․ «ո՛չ»։ Ոչ ոք։ Ես չեմ մտածում, թե որտեղ կլինի իմ նոր ակումբը։ Ես մտածում եմ թիմի մասին, որը նախագիծ կունենա ու ձգտում մեծ հաղթանակների հասնելու։
Զիդանի մեջ ինձ ամենաշատը դուր է գալիս նրա ուժը գտնելու անհրաժեշտ բալանսը ֆուտբոլիստների մեջ, որոնք թե՛ տաղանդավոր են, թե՛ բարձրակարգ։ Կարծում եմ՝ Կազեմիրոյի դիրքավորումը տակտիկական «մաստեր-կլաս» է Զիզուի կողմից»,-ասել է Ալեգրին։
Հիշեցնենք, որ «Յուվենթուսից» հեռանալուց հետո Ալեգրին որևէ թիմ չի գլխավորել։