«Չելսիի» և Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Անտոնի Ռյուդիգերը խոսել է «Բայերի» հարձակվող Կայ Հավերցի մասին։ Լոնդոնյան ակումբը հետաքրքրվում է գերմանացու ծառայություններով։
«Կայը տաղանդավոր է։ Երբ ես տեսնում եմ նրան մարզվելիս Գերմանիայի հավաքականի կազմում, ուզում եմ ասել․ «WOW»։ Ես կստեմ, եթե ասեմ, որ չեմ ուզում տեսնել նրան «Չելսիում»»,-Ռյուդիգերի խոսքն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ գերմանական մեկ այլ ակումբից՝ «ՌԲ Լայպցիգից» Տիմո Վերների «Չելսի» տեղափոխության հարցում ևս Ռյուդիգերը ազդեցություն ունեցել էր։ Նա հայտարարեց, որ մի քանի անգամ զրուցել է Վերների հետ ու «արել իր գործը»։
Կայ Հավերտցի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»։