Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը գոլի հեղինակ է դարձել 11-մետրանոցից Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի՝ «Աթլետիկի» հետ խաղում (1-0):
Այսպիսով, ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում իր 22-րդ անընդմեջ 11-մետրանոցն է իրացրել:
Նշենք նաև, որ Ռամոսը 26 տարվա ընթացքում դարձել է առաջին կենտրոնական պաշտպանը, որը կարողացել է Լա Լիգայի 1 մրցաշրջանի ընթացքում 10 և ավելի գոլ խփել: Վերջին անգամ նման բան հաջողվել էր «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Յերոյին՝ 1993/94 մրցաշրջանում:
Այս գոլը Ռամոսի համար 101-րդն էր կարիերայում:
Ռամոսը «Ռեալ» է տեղափոխվել 2005 թվականին «Սևիլիայից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 27 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի առաջնության 32 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 10 գոլի հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառը:
«Ռեալը», 34 տուրից հետո վաստակելով 77 միավոր, գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Զիդանի սաները հաջորդ խաղը կանցկացնեն հուլիսի 10-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Ալավեսին»: