Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 26-րդ տուրում «Ուրալը» հյուրընկալվելիս մրցել է «Ուֆայի» հետ և ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտել հանդիպումը:
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն «Ուրալի» կազմում հայտավորված է եղել այս հանդիպմանը, սակայն այդպես էլ խաղաժամանակ չի ստացել:
Հանդիպման հաշիվը 66-րդ րոպեին բացել է Օտման Էլ-Քաբիրը՝ տուգանայինից կատարած հարվածով: Դրանից առաջ երկրորդ դեղին քարտն է ստացել ու դաշտից հեռացվել «Ուֆայի» պաշտպան Յոնուց Նեդելչարուն: Հանդիպման հիմնական ժամանակին ավելացրած վերջին վայրկյաններին տանտերերի ֆուտբոլիստ Դենիս Տերենտյևը հավասարեցրել է հաշիվն ու փրկել իր թիմին պարտությունից:
«Ուֆան», վաստակելով 33 միավոր, Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Ուրալը» 32 միավորով բարձրացել է 9-րդ հորիզոնականը: