«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը դեռ ցանկություն ունի «Բարսելոնա» վերադառնալու։
AS-ը տեղեկացնում է, որ Նեյմարը փարիզյան ակումբի հետ համաձայնության է հասել, որի համաձայն՝ ՊՍԺ-ն բաց է թողնելու Նեյմարին, եթե «Բարսելոնան» նոր առաջարկ անի։
Միևնույն ժամանակ ՊՍԺ-ն Նեյմարից պահանջել է մեծ ջանք գործադրել ակումբի համար մրցաշրջանի վերջում։ Օգոստոսին ՊՍԺ-ն խաղալու է Չեմպիոնների լիգայում։
Հաղորդվում է, որ Նեյմարի հավանական գործարքը շահեկան է լինելու նաև ՊՍԺ-ի համար, քանի որ բրազիլացին չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը 2022 թվականից հետո։