«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության երկու հիմնական ֆավորիտներին:
«Ինձ համար մրցաշարում մնացած երկու գլխավոր ֆավորիտներն են «Բավարիան» և «Մանչեսթեր Սիթին»: Հետաքրքիր խաղ կլիներ: «Բավարիան» տպավորիչ մրցաշրջան անցկացրեց Գերմանիայում այն բանից հետո, երբ Հանս Ֆլիկը հաջողությամբ փոխարինեց Նիկո Կովաչին:
Այն, ինչ նրանք արեցին, իրոք տպավորիչ էր: Այս երկու թիմերը ֆավորիտ են: Չեմ կարող իմանալ, թե ինչպես է դա տեղի ունենալու, բայց եթե նրանք հանդիպեն կիսաեզրափակիչ կամ եզրափակիչ խաղերում, ապա մրցակցությունը իսկապես հետաքրքիր կլինի: Դա իրոք նոր բան կլինի: Բայց երբ տեսնում ես «Մանչեսթեր Սիթիին» … այո, նրանք ունեն հսկայական, հսկայական հնարավորություն:
Բայց նույնիսկ հինգշաբթի երեկոյան մեր դեմ խաղին, որը «Սիթին» արժանիորեն հաղթեց, մենք կարող էինք երեք գոլ խփել: Մի մոռացեք դրա մասին: Մենք դա պետք է անեինք, և դա կանեինք նորմալ պայմաններում»,- մեջբերում է Կլոպին Dailystar-ը: