ԱՊԼ-ի 33-րդ տուրի շրջանակում նորընծա չեմպիոն «Լիվերպուլը» տնային խաղում 2-0 հաշվով առավելության հասավ վտանգավոր գոտին լքելու համար պայքար մղող «Ասթոն Վիլլայի» նկատմամբ:
Առաջին խաղակեսն անցավ անչափ անհետաքրքիր պայքարում, առանց վտանգավոր պահերի: Երկրորդ խաղակեսի 26-րդ րոպեին Սադիո Մանեն Նաբի Կեյտայի փոխանցումից հետո խփեց խաղի առաջին գնդակը: 89-րդ րոպեին փոխարինման մտած Կուրտիս Ջոնսը խփեց խաղում երկրորդ գնդակը՝ եզրափակելով Սալահի փոխանցումը: Ի դեպ, Սալահը Պրեմիեր Լիգայում 100-րդ արդյունավետ գործողությունը կատարեց:
«Լիվերպուլը» միավորների քանակը հասցրեց 89-ի, իսկ «Ասթոն Վիլլան» 27 միավորով մնաց 18-րդ տեղում: