Իտալիայի Ա սերիայի 30-րդ տուրի շրջանակում «Ինտերը» ընդունել էր «Բոլոնիային»: Խաղն անցավ շատ հետաքրքիր պայքարում: 22-րդ րոպեին դարպասաձողից հետ մղված գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց Լուկակուն:
57-րդ րոպեին «Բոլոնիայից» Սորիանոն հեռացվեց խաղադաշտից: 61-րդ րոպեին նշանակված 11 մետրանոց հարվածը հստակ չիրացրեց Լաուտարո Մարտինեսը: Այդ դրվագում արգենտինացին կարող որ էր դնել խաղի վերջակետը, սակայն… 74-րդ րոպեին Յուվարան հավասարեցրեց հաշիվը՝ 1-1, իսկ 3 րոպե անց կազմերը հավասարվեցին. մրցավարը հեռացրեց Բաստոնիին: 80-րդ րոպեին ամեն ինչ գլխիվայր շրջվեց. Բառոուն հյուրերին կամային հաղթանակ պարգևեց:
«Ինտերը» 60 միավորով մնաց 4-րդ տեղում, իսկ «Բոլոնիաան» 41 միավոր ունի ու 9-րդն է: