«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ասել է, որ իր թիմը կարող է ավարտել մրցաշրջանը լավագույն վեցնյակի սահմաններից դուրս:
«Ես հավատում եմ, որ մրցաշրջանը կավարտենք լավագույն վեցնյակում: Բայց հավանականություն կա, որ դա տեղի չի ունենա: Եվ եթե դա տեղի չունենա, ուրեմն դա աշխարհի վերջը չէ:
Սա կլինի մի նոր բանի սկիզբ: Եթե դա տեղի ունենա, ապա մենք չենք ժպտա, բայց լավատեսությամբ կնայենք դեպի ապագան: Այնուամենայնիվ, մենք պայքարելու ենք, որպեսզի հայտնվենք լավագույն վեցնյակում», — մեջբերում է Մոուրինյուին Goal-ը:
Այժմ «Տոտենհեմը» զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղը՝ 7 միավորով զիջելով վեցերորդ տեղում գտնվող «Վուլվերհեմփթոնին»: