Դանիայի Սուպերլիգայի 31-րդ տուրի շրջանակում «Հոբրոն» ընդունել էր «Ռանդերսին» ու պարտվեց 2-3 հաշվով: 29-րդ րոպեին, 0-2 հաշվի պարագայում, Բաբայանը արագ հակագրոհ է սկսում ու լայնակի երկար ու ճշգրիտ փոխանցում կատարում Սաբիին, իսկ վերջինս անհատական որակների հաշվին մրցակցին շրջանցելով դառնում է գոլի հեղինակ:
Մինչ այդ «Ռանդերսից» աչքի էին ընկել Կոպլինն ու Վիտոն: Երկրորդ խաղակեսի 20-րդ րոպեին Կեհինդեն հաշիվը դարձրեց 3-1, սակայն 10 րոպե անց Լուատին կրճատեց հաշվի տարբերությունը՝ 2-3, սակայն ավելին անել չհաջողվեց:
«Հոբրոն» պարտվեց 2-3 հաշվով և այժմ երկրորդ խմբում 30 միավորով 3-րդն է: