«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ներկայացրել է այն ֆուտբոլիստներից բաղկացած երազանքների թիմը, որոնց հետ աշխատել է: Այս մասին հայտնում է Football Italia-ն:
Դարպասապահ. Ջանլուիջի Բուֆոն
Պաշտպաններ. Կաֆու, Տյագո Սիլվա, Ջոն Թերի, Պաուլո Մալդինի
Կիսապաշտպաններ. Ֆրենկ Լեմպարդ, Անդրեա Պիռլո, Զինեդին Զիդան, Կակա,
Հարձակվողներ. Անդրեյ Շևչենկո, Զլատան Իբրահիմովիչ:
Անչելոտիի թիմում չի ընդգրկվել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որի հետ իտալացի մասնագետն աշխատել է «Ռեալում» (2013-2015):
Նախքան «Էվերթոնի» հետ պայմանագիր կնքելը Կառլոն գլխավորել է «Նապոլին», Մյունխենի «Բավարիան», Մադրիդի «Ռեալը», ՊՍԺ-ն, Լոնդոնի «Չելսին», «Միլանը», Թուրինի «Յուվենտուսը», «Պարման» և «Ռեջանան»:
Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում՝ Անչելոտին հանդես է եկել «Միլանում», «Ռոմայում» և «Պարմայում»: