Բելառուսի առաջնության 16-րդ տուրում «Նեմանը», որտեղ հանդես է գալիս հայ հարձակվող Գեղամ Ղադիմյանը, սեփական հարկի տակ ընդունելու է «Իսլոչին»: Հայ հարձակվողն իր թիմի մեկնարկային կազմում է:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:
Ղադիմյանը առաջնության 15 տուրից հետո խփած 7 գոլով ռմբարկուների աղյուսակում 3-րդ տեղում և 2 գոլով է զիջում առաջատարին: