Իտալական «Սասուոլոյի» հարձակվող Ժերեմի Բոգան հայտնվել է «Նապոլիի» ուշադրության կենտրոնում, հաղորդում է TuttoSport-ը:
Նեապոլյան ակումբը պատրաստ է 30 միլիոն եվրո վճարել հարձակվողի համար:
Հավելենք, որ հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև ՝ ՊՍԺ-ն և «Ինտերը»:
Իտալիայի Ա Սերիայի այս առաջնությունում Բոգան անցկացրել է 24 հանդիպում ու դարձել ՝ 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: