Անգլիայի Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց «Բորնմութին» (5-2)։
Առաջին խաղակեսի ընթացքում երկրպագուներն ականատես եղան դարպասի 4 գրավման, որոնցից երեքը ՝ տանտերերի կողմից: ՄՅՈւ- կազմում գոլերի հեղինակ դարձան ՝ Բրունու Ֆերնանդեշը, Մարկուս Ռեշֆորդը (11-մետրանոց) և Անտոնի Մարսիալը:
Երկրորդ խաղակեսի մեկնարկը շոկային էր տանտերերի համար:
«Բորնմութի» ֆուտբոլիստներն ընդամենը 2 րոպեում կարողացան երկու գնդակ խփել ՝ նվազագույնի հասցնելով հաշվի տարբերությունը:
Այդուհանդերձ, ՄՅՈւ-ի ֆուտբոլիստներն անմիջապես ավելացրին գոլերի տարբերությունը: Բրունու Ֆերնանդեշը խփեց այս խաղում իր երկրորդ գոլը, մեկ գոլ էլ հեղինակեց Մեյսոն Գրինվուդը:
«Կարմիրներն» այժմ իրենց ակտիվում ունեն 55 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։ «Բորնմութը»՝ 27 միավորով 19-րդն է։