«Մանչեսթեր Յունայթեդը» «Բորնմութի» հետ կայանալիք այսօրվա խաղից առաջ բախվել է կադրային լուրջ խնդիրների:
Mirror-ի տեղեկություններով՝ «կարմիրների» երկու առաջատար կիսապաշտպաններ Բրունո Ֆերնանդեշը և Պոլ Պոգբան մարզումների ժամանակ բնասվածք են ստացել:
Պորտուգալացին և ֆրանսիացին բախվել են միմյանց հետ մարզելիս, և երկուսն էլ վնասվածքներ են ստացել: Վնասվածքի ծանրությունը դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» — «Բորնմութ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 18:00-ին: