Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի խաղում «Աթլետիկոն» խոշոր հաշվով առավելության հասավ «Մալյորկայի» նկատմամբ:
29-րդ րոպեին մադրիդյան ակումբը վաստակեց 11 մետրանոց տուգանային հարվածի իրավունք, որն իրացրեց Ալվարո Մորատան: Առաջին խաղակեսի ավարտին 27-ամյա հարձակվողը խփեց երկրորդ գոլը: 79-րդ րոպեին Կոկեն հաշիվը դարձրեց խոշոր՝ 3-0:
62 միավորով «Աթլետիկոն» զբաղեցնումէ Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: «Մալյորկան» շարունակում է մնալ 18-րդ տեղում (29 միավոր):