Այսօր՝ հուլիսի 4-ին, հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանը կդառնար 90 տարեկան: «Շիրակ» ֆուտբոլային ակումբն այս առիթով մի զավեշտալի դրվագ է ներկայացրել մեծ վարպետի կյանքից.
«Պատմում են մեծերը …
Մեր խաղերից մեկի ժամանակ, Մհեր Մկրտչյանը եկել էր ստադիոն ֆուտբոլ նայելու, վարպետը տեսնիկը, որ ժողովուրդը ավելի շատ իրան կնայե, կսե
— Ժողովուրդ ջան հո քիթս չի՞ խանգարե:
Ծնունդդ շնորավոր, մեր քաղաքի կերպար»: