«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և գանացի կենտրոնական պաշտպան Էդվարդ Կպոդոն երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Ակումբն իր խորին շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստին ունեցած ելույթների, դրսևորած ազնվության ու նվիրումի համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։
Հավելենք, որ Կպոդոն «Ուրարտու» էր տեղափոխվել 2018 թվականի ձմռանը։ Անցկացրած 3 մրցաշրջանների ընթացքում նա մասնակցել էր 56 հանդիպման ու դարձել 4 գոլի հեղինակ։