«Նյուքասլի» պաշտպան Դենի Ռոուզը, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Տոտենհեմին»՝ հնարավոր է կարիերան շարունակի Իտալիայում: Այս մասին տեղեկացնում է transfermarketweb-ը:
Հաղորդվում է, որ անգլիացու ծառայություններով հետաքրքրված է հռոմեական «Լացիոն»:
30-ամյա պաշտպանի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը: