Էրիկ Բային կարող է լքել «Մանչեսթեր Յունայթեդը» այս ամառ:
Transfermarketweb-ը հայտնում է, որ «Ռոման», «Միլանը», «Նապոլին» և «Վալենսիան» հետաքրքրված են 26-ամյա պաշտպանի ծառայություններով: Նշվում է, որ «կարմիրները» ցանկանում են իվուարցի պաշտպանի տրանսֆերի դիմաց ստանալ 14 միլիոն ֆունտ:
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Նյուքասլի» պաշտպան Դենի Ռոուզը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Տոտենհեմին», ևս կարող է կարիերան շարունակել Իտալիայում: