«Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելին կարող է տեղափոխվել արգենտինական ակումբ: Այդ մասին հայտնում է Tyc Sports-ը:
Ըստ աղբյուրի, խաղացողի գործակալ Մինո Ռայոլան առաջարկել է խաղացողի ծառայությունները «Բոկե Խունիորսին» :
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բրեշիայի» ղեկավարությունը դժգոհ է ֆուտբոլիստի պահվածքից, ուստի նա ցանկանում է բաժանվել խաղացողից: Այս մրցաշրջանում Բալոտելին Ա Սերիայում անցկացրել է 19 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի հեղինակ: