Հոկեյի ազգային լիգայի (NHL) խաղացողները կկարողանան մասնակցել 2022թ․ և 2026 թ. ձմեռային օլիմպիական խաղերին։ Նման հնարավորություն կընձեռի ազգային լիգայի և խաղացողների միության (NHLPA) միջև կայանալիք նոր համաձայնագիրը: Այդ կազմակերպությունների միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2021 – 2022թթ․ մրցաշրջանից հետո: Կողմերն այժմ բանակցում են փաստաթղթի երկարաձգման շուրջ:
NHL- ի հոկեյիստները մասնակցել են 1998 -2014 թթ․ անցկացված օլիմպիական խաղերին:
2022թ․ ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում փետրվարի 4 -20-ը, իսկ 2026թ․՝ Միլանում և Կորտինա- դ' Ամպեցցոյում`
փետրվարի 6 -22-ը: